Արքայազն Հարին և Մեգան Մարքլնը մասնակցել են Invictus Games սպորտային խաղերի բացման հանդիսավոր արարողությանը. լուսանկարներ
LifestyleԱրդեն երկար ժամանակ է, ինչ լրատվամիջոցները խոսում են աշխարհի ամենաբաղձալի փեսացուներից մեկի՝ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի և ամերիկյան դերասանուհի Մեգան Մարքլի գաղտնի հարաբերությունների մասին:

Ողջ ընթացքում զույգը ամեն կերպ փորձել է թաքցնել իրենց հարաբերությունները, սակայն նրանք միասին մասնակցել են Invictus Games սպորտային խաղերի բացման հանդիսավոր արարողությանը և, բնականաբար, հայտնվել բոլորի՝ այդ թվում և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

Ինչպես տեղեկացնում է ORER.news-ը՝ վկայակոչելով The Daily Mail-ը, սա առաջին դեպքն էր, երբ արքայազնը ընկերուհու հետ ներկայացել է հանրային միջոցառման: Չնայած որ զույգը նստած է եղել իրարից բավական հեռու, սակայն դա դա չի խանգարել Հարիին անընդհատ նայել սիրելիի կողմը:




Աղբյուրը հայտնում է, որ Invictus Games-ը ստեղծվել է նախկին զինծառայողների համար՝ արքայազն Հարիի նախաձեռնությամբ:




