Իտալացի դիզայները դատի է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստերը՝ Իվանկա Թրամփին. լուսանկար
LifestyleՎերջերս իտալացի դիզայներ Էդգարդո Օզորիոն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստեր՝ Իվանկա Թրամփի ընկերությունը գողացել է իր ստեղծած կոշիկների դիզայնը: Դիզայների հավաստմամաբ՝ նա փոխել է միայն կոշիկի գույնը: Այդ իսկ պատճառով վերջինս դիմել է դատարան:
ORER.news-ի փոխանցմամբ՝ Իվանկա Թրամփի ընկերության հավաքածուից բարձրակրունկ կարմիր կոշիկները ժամանակավորապես հանվել են վաճառքից:
Հիշեցնենք, որ 2016 թվականին Օզորիոն, ով Aquazzura բրենդի հիմնադիրներց մեկն է և գեղարվեստական տնօրենը, Instagram-ում գրել էր, որ 785 դոլար արժողությամբ իր կոշիկը և Իվանկա Թրամփի 65 դոլար արժողությամբ կոշիկը գրեթե ոչնչով չեն տարբերվում միմյանցից: Այնուհետև նա պահանջել էր Իվանկա Թրամփից հանել կոշիկի այդ մոդելն արտադրությունից և փոխհատուցում էր պահանջել:
Աղբյուրը հայտնում է, որ այս ամենից հետո էլ Իվանկա Թրամփը հրաժարվել է կատարել այդ պահանջները, իսկ դիզայները դիմել է Մանհեթենի դաշնային դատարան: Դատը կայանալու է 2018 թվականի մարտին: