Տարեվերջին ԱՄՆ-ն Կորեական թերակղզում ռազմավարական սպառազինություն կտեղակայի
International newsՄիացյալ Նահանգները ռոտացիոն հիմքով մինչեւ տարեվերջ Կորեական թերակղզու շուրջ ռազմավարական սպառազինություն կտեղակայի՝ Հյուսիսային Կորեայի ռազմական սպառնալիքներին ավելի լավ դիմակայելու համար: Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահի գլխավոր խորհրդական Լու Չունգ Յանգը, հաղորդում է Yonhap-ը:
«Միացյալ Նահանգները պարտավորվել է Կորեական թերակղզու մոտակայքում ընդլայնել ռազմավարական սպառազինությունը»,- ասել է նա՝ հավելելով, որ տեղակայումը կսկսվի այս տարվա վերջում, եւ դա կօգնի ընդլայնել մեր «պաշտպանական հնարավորությունները»: