Նեթանյահուն քննադատել է Պաղեստինին Ինտերպոլ ընդունելու որոշումը
International newsԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն քննադատել է Պաղեստինին Ինտերպոլ ընդունելու որոշումը՝ նշելով, որ դա վնասում է խաղաղության հաստատման ջանքերին, հաղորդում է AP-ն:
ԱՄՆ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանի հարցերով դեսպան Ջեյսոն Գրինբլաթոմսի հետ հանդիպման ժամանակ Իսրայելի վարչապետը նշել է, որ միջազգային ոստիկանական կազմակերպություն մտնելու պաղեստինցիների հաջող փորձը, ի թիվս այլ քայլերի, որոնք ձեռնարկվել էին վերջին շրջանում, «լուրջ վնաս է հասցնում խաղաղության հաստատման հնարավորություններրին»:
Նեթանյահուն նաեւ մեղադրել է պաղեստինցիներին նրանում, որ նրանք հրաժարվել են դատապարտել պաղեստինցու հարձակումը իսրայելցի զինվորականների վրա: