Սպիտակ տունն առաջարկել է 2018 թվականին ընդունել մինչև 45 հազար փախստական
International newsԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը 2018 ֆինանսական տարում մինչև 45 հազար փախստական ընդունելու առաջարկով Կոնգրես զեկույց է ուղղել: Այդ մասին հայտնել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը, հաղորդում է Reuters գործակալությունը:
Նրա խոսքով՝ 2017 ֆինանսական տարում ԱՄՆ-ն ընդունել է մոտ 54 հազար փախստական: Այդկերպ՝ Թրամփի վարչակազմը պատրաստվում է կրճատել փախստականների ընդունումը 10 հազարով: Այդ թիվը կդառնա փախստականների ընդունման ամենացածր շեմը 1980 թվականին նրանց ընդունման վերաբերյալ օրենքի ստորագրումից ի վեր:
Վերջին տարիներին այդ թիվը կազմում էր մոտ 70-80 հազար փախստական, 2016 ֆինանսական տարում՝ Բարաք Օբամայի նախագահության օրոք այդ ցուցանիշը կազմել է 75 հազար փախստական:
«Պետքարտուղարը կտեղեկացնի Կոնգրեսին 2018 ֆինանսական տարում ամբողջ աշխարհից մինչև 45 հազար փախստական ընդունելու վարչակազմի առաջարկի մասին»,- ասել է ամերիկացի պաշտոնյան: