Պուտին. Մոսկվան ակնկալում է Թուրքիայում սեղմ ժամկետներում «Աքույու» ատոմակայանի առաջին էներգաբլոկի շահագործումը
International newsՄոսկվան ակնկալում է Թուրքիայում սեղմ ժամկետներում «Աքույու» ատոմակայանի առաջին էներգաբլոկի շահագործումը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք ակնկալում ենք սեղմ ժամկետներում կառուցել եւ շահագործել ատոմակայանի առաջին էներգաբլոկը», - ասել է նա:
«Իհարկե, դա մեզանից եւ մեր թուրք գործընկերներից կպահանջի համակարգված գործողություններ, այդ թվում ժամանակին անհրաժեշտ թույլտվությունների, փաստաթղթերի եւ լիցենզիաների ստացում», - ավելացրել է Պուտինը: