ԱՄՆ-ի Սենատը հաստատեց Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով պետքարտուղարի նոր օգնականին
International newsԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը սեպտեմբերի 28-ի նիստում Ուես Միթչելին հաստատել Է Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով պետքարտուղարի նոր օգնական: Քվեարկությունը տեղի Է ունեցել նիստի ավարտին պարզեցված ընթացակարգով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի պաշտոնը հանգուցային Է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունում Ռուսաստանի եւ Եվրոպայի նկատմամբ քաղաքական ուղեգծի պլանավորման տեսակետից: Նախկին վարչակարգի օրոք Պետդեպարտամենտում այս պաշտոնն զբաղեցնում Էր Վիկտորյա Նուլանդը: Միթչելը մինչ այդ աշխատել Է որպես Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի տնօրեն:
Միթչելը պնդում Է ՆԱՏՕ-ի գերակա դերը եվրատլանտյան համերաշխության ապահովման գործում եւ գտնում Է, որ դաշինքում կարեւոր դեր են խաղում Արեւելյան Եվրոպայի երկրները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: