Արքայազն Ջորջը այլևս չի ցանկանում դպրոց գնալ. լուսանկարներ
LifestyleԻնչպես տեղեկացնում է ORER.news-ը՝ վկայակոչելով Tatler.ru-ն, Բրիտանական թագավորական ընտանիքի ամենասիրված անդամներից մեկը՝ 4-ամյա փոքրիկ արքայազն Ջորջը, արդեն հոգնել է դպրոց գնալուց։
Նախքան դպրոց գնալը արքայազն Ջորջը միանգամայն գոհ էր իր կյանքից: Նա օրերով խաղում էր պալատի բակում ապրող Լուպո շան հետ, մուլտֆիլմեր դիտում կրտսեր քրոջ՝ Շառլոթի հետ, երբեմն էլ հանրային միջոցառումների մասնակցում, որտեղ նրան բոլորը ընդունում էին մեծ սիրով ու ջերմությամբ։
Սակայն այս երջանիկ պահերը մնացին անցյալում, երբ սեպտեմբերի 7-ից նա սկսեց Լոնդոնի Thomas's Battersea դպրոց հաճախել, և ամեն ինչ այդ օրից փոխվեց։ Դպրոց հաճախելուց ընդամենը երեք շաբաթ անց փոքրիկ գահաժառանգը հասկացավ, որ դասացուցակը, դասերը իրենը չեն: Փոքրիկն այս մասին արդեն տեղեկացնել է նաև հորը՝ արքայազն Ուիլիամին, ով որդուն ամեն առավոտ դպրոց է տանում։

Վերջինս որդու համադասարանցիներից մեկի մորն ասել է, որ Ջորջը սկզբից նույնիսկ չէր ցանկանում դասարան մտնել։
Հիշեցնենք, որ Thomas’s Battersea դպրոցում ուսման տարեկան վարձը գերազանցում է 35.000 դոլարը, որտեղ արքայազն Ջորջը հաճախում է նախադխպրոցական բաժինը: