Իրաքցի զինվորականները ԻՊ-ի հարյուրավոր գրոհայինի են ոչնչացրել Էլ-Հուֆեյջայում
International newsԻրաքի ռազմաօդային ուժերն «Իսլամական պետութուն» ահաբեկչական խմբավորման ավելի քան 100 գրոհայինի են ոչնչացրել Քիրքուք նահանգի Էլ-Հուվեյջա քաղաքի մոտակայքում անցկացված գործողությունների ընթացքում:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, իրաքյան ռազմաօդային ուժերի ավիահարվածի արդյունքում հաջողվել է 96 ԻՊ-ականի ոչնչացնել, ինչպես նաև պայթուցիկներով լի մի քանի մեքենա: Գրոհին մասնակցել են նաև դաշնային ոստիկանության ջոկատները, արագ արձագանքման ստորաբաժանումը, հատուկջոկատայինները, շիա և սուննի աշխարհազորայինները:
Էլ-Հուվեյջայում ԻՊ-ի դիրքերի գրոհը մեկնարկել է սեպտեմբերի 21-ին: Քաղաքը հանդիսանում է ահաբեկիչների տեղակայման վերջին հենակետերից մեկը երկրում: Իսլամիստներն այն գրավել էի 2014 թվականին: