Վենեսուելայի նախագահը խնդրել է Միքայել հրեշտակապետին պաշտպանել իրեն չար ուժերից
International newsՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ուրբաթ օրը պետական հեռուստատեսությամբ պաշտպանություն է խնդրել Սուրբ հրեշտակապետ Միքայելից և աղոթք արել նրա պատվին, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Մադուրոն քննադատել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյին՝ Վենեսուելայի հասցեին հնչեցրած քննադատական հայտարարությունների համար, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Սեպտեմբերի 29-ը Սուրբ հրեշտակապետ Միքայելի օրն է: Նա օրհնում եւ պաշտպանում է մեզ չար ուժերից, սատանաներից, ովքեր ամեն օր վնաս են հասցնում մեր ժողովրդին, այդ թվում՝ Վենեսուելայի աջերը», - ասել է Մադուրոն:
«Որքան ուժ է նա տալիս մեզ», - ասել է Վենեսուելայի ղեկավարը՝ հանելով փոքրիկ նկար, որտեղ պատկերված է եղել հրեշտակապետ Միքայելն ու աղոթք արել նրա պատվին: