Վենեսուելայի նախագահը հայտարարել է, որ Թրամփը տարված է իրենով՝ «իր երկրով տարվելու փոխարեն»
International newsՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ուրբաթ հայտարարել է, որ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը տարված է իրենով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Դոնալդ Թրամփն ամեն օր ինձ ինչ-որ բան է ասում, Թրամփը տարված է Նիկոլաս Մադուրոյով, դա այն պատճառով, որ ես աշխատավոր մարդ եմ, իսկ նա սովոր է աշխատավորների ու կանանց հարցում չարաշահել»,- հայտարարել է Մադուրոն պետական հեռուստատեսության եթերում ելույթ ունենալիս։
Միևնույն ժամանակ, ինչպես կարծում է Մադուրոն, ԱՄՆ ղեկավարը կարող էր ավելի մեծ ուշադրություն հատկացնել Պուերտո Ռիկոյի խնդիրներին, որտեղով անցել է «Մարիա» ավերիչ փոթորիկը։
«Քեզ նվիրիր քո երկրի ղեկավարման գործին, որը դու անում ես շատ վատ, կոնֆլիկտներ ու կոնֆլիկտներ, որոնցից ոչ մեկը դու չես լուծում»,- ասել է Վենեսուելայի նախագահը։
Մադուրոն հայտարարել է, որ լի է ուժերով պայքարի համար, հատկապես երբ ամերիկացի առաջնորդն իրեն բռնապետ է անվանում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վենեսուելայի նախագահ Մադուրոն պետական հեռուստատեսությամբ պաշտպանություն է խնդրել Սուրբ հրեշտակապետ Միքայելից և աղոթք արել նրա պատվին:
«Որքան ուժ է նա տալիս մեզ», - ասել է Վենեսուելայի ղեկավարը՝ հանելով փոքրիկ նկար, որտեղ պատկերված է եղել Միքայել հրեշտակապետն ու աղոթք արել նրա պատվին: