Սեքսի հաճախականությունը և զույգերի հարաբերությունները
LifestyleՄասնագիտական հետազոտությունների արդյունքում բացահայտվել է, որ սեռական հարաբերությունների ուժեղ հակումը մարդկանց մոտ զարգացել է, քանի որ սեքսը վերարտադրման միջոց է: Հաշվի առնելով այդ գործոնը, գիտնականները փորձել են պարզել, թե արդյո՞ք հաճախակի սեքսով զբաղվելը դրական է ազդում է հարաբերությունների կամ ամուսնության վրա:
Նախնական հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հարաբերությունների բավարարվածության և սեքսի միջև ակնհայտ կապ չկա:
Մասնագետներն իրենց ամուսնության որակի մասին հարցում են անցկացրել 216 երիտասարդ զույգերի շրջանում՝ լավ-վատ, հաճելի-տհաճ, բավարար-անբավարար։ Այնուհետև առաջարկել համաձայնվել որոշ պնդումների հետ, օրինակ, «մեր ամուսնությունն ամուր է» և զույգի հետ վերլուծել բավարարվածության ընդհանուր զգացմունքը:
Այնուհետև մասնակիցները փորձություն են անցել համակարգիչով: Նրանց առաջարկել են կամ դրական կամ բացասական գնահատել էկրանի վրա հայտնվող բառերի երանգները, սակայն մինչ այդ՝ էկրանին կես վայրկյանով հայտնվում էր նրանց զույգի նկարը:
Այս հետազոտության նպատակն էր, ցույց տալ, թե ինչպե՞ս են սիրած մարդու նկարը և բառին տրված գնահատականը կապված իրար հետ: Որքան դանդաղ էր տեղի ունենում բառի երանգի բացասական ընկալումը նկարի հետ շղթայում, այնքան ավելի դրական էր մասնակցի թաքնված վերաբերմունքը զույգի հանդեպ:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Orer.am-ը.