Առողջական ինչ խնդիրների մասին կարող է վկայել աչքերի կարմրածությունը
LifestyleԱչքերի կարմրածությունը կոպերի ներքին թաղանթի մեմբրանների և աչքերի սպիտակուցային թաղանթի գրգռվածությունը կամ կարմրածությունն է: Այդ մեմբրաններն արձագանքում են տարատեսակ բակտերիաների, վիրուսների, գրգռիչների և տոքսիկ հակածինների առկայությանը:
Աչքերի կարմրածության պատճառը վիրուսային վարակն է լինում: Նման ախտանշանով կարող են դրսևորվել բազմաթիվ լուրջ հիվանդություններ, ուստի այն անտեսելն ու անուշադրության մատնելը կարող է էլ ավելի լուրջ հետևանքների հանգեցնել: Աչքերի կարմրածություն կարող է նկատվել հետևյալ հիվանդությունների դեպքում.
· ադենովիրուսային վարակ,
· ալերգիա,
· անկիլոզացնող սպոնդիլոարթրիտ (Բեխտերևի հիվանդություն),
· Բեխչետի հիվանդություն,
· Կավասակի հիվանդություն,
· գլաուկոմա,
· Վեգեների գրանուլեմատոզ,
· Շաղկապենաբորբ (կոնյունկտիվիտ),
· ալերգիկ բորբոքման զարգացման մեխանիզմներ,
· գոտեորքին,
· Ռեյտերի համախտանիշ
· կրկնվող բազմաճառաբորբ (պոլիխոնդրիտ):
Աչքերի կարմրածությունը կարող է հուշել առողջական լուրջ խնդիրների մասին, ուստի նման ախտանշանի դեպքում հարկավոր է շտապ միջոցներ ձեռնարկել և դիմել համապատասխան մասնագետի օգնությանը: Եթե նկատվում է աչքերի կարմրածություն, ապա հարկավոր է խորհրդակցել ակնաբույժի, վարակաբանի և ալերգոլոգի հետ:
Հարկ է հիշել, որ նման ախտանշանի առկայության դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ դա կարող է խիստ վնասակար լինել առողջության համար և էլ ավելի վատացնել հիվանդի վիճակը: Նման դեպքերում միայն որակավորված մասնագետը կարող է ճիշտ ախորոշել հիվանդութունն ու նշանակել անհրաժեշտ բուժումը:
Նյութի աղբյուրը՝ med.tert.am