Մրգային դիետան օգտակա՞ր է, թե` ոչ
LifestyleՄասնագետները հավաստիացնում են, որ մրգերը շատ ախորժալի տեսք ունենև քիչ կալորիականություն: Բայց արդյո՞ք դրանք անվտանգ են մարմնի կազմվածքի համար և որքանո՞վ են արդյունավետ մրգային դիետաները:
Սնվելով մրգերով դժվար է նիհարել: Դրանցում չկան սպիտակուցներ, որոնք ձեզ հագեցվածության զգացում կտան: Ցանկացած մրգի բաղադրության մեջ մտնում է ջուր, սախարոզ և բուսական բաղադրիչներ: Այն թեթև խառնուրդ է, հետևաբար դուք կարող եք մի ամբողջ բլուր միրգ ուտել և ավելորդ կալորիաներ ստանալ:
Մրգերը չպետք է փոխարինեն սովորական սննդին: Ճիշտ սննդակարգում կարևոր է թույլ չտալ գլյուկոզայի մակարդակի տատանումներ, որի շնորհիվ արյան մեջ շաքարի քանակությունը կայուն է մնում: Իսկ մրգերը հիմնականումբաղկացած են չուկտոզից՝պարզմոնոսախորիդ, որը ժամանակավոր բարձրացնումէ շաքարի քանակությունն արյան մեջ:
Բանանը կամ խնձորը հանդարտացնում են քաղցը: Դուք ձեզ կուշտ կզգաք, սակայն դա շատ կարճ ժամանակ կտևի: Եթե խնձորը կամ խաղողը ուտեք, օրինակ, հոլանդական պանրի հետ, ապա դա կօգնի երկար ժամանակ քաղց չզգալ: Նման սնունդն առավել առողջ է, քան միայն մրգերից բաղկացած սննդակարգը:
Մրգերով դիետայի ժամանակ կարելիէ նիհարել այնպես, ինչպես մյուս դիետաների դեպքում: Սակայն դրանից հետո շատ հեշտությամբ կհավաքեք ավելորդ կիլոգրամներ: Մրգերը պարունակում են հանքային նյութեր և վիտամիններ: Հետևաբար մրգասերները կարող են հպարտանալ հարթ մաշկով, առողջ ատամներով և եղունգներով:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը