Շիլա, որը կոգնի օրական 1 կգ կորցնել
LifestyleԲոլոր նրանց, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ կիլոգրամներից, դիետոլոգները խորհուրդ են տալիս հնդկաձավարի շիլա: Հնդկաձավարի դիետան միանգամից լուծում է երկու խնդիր՝ ազատում է ավելորդ քաշից և վնաս չի հասցնում առողջությանը:
Այս դիետայի միակ բացասական կողմը միօրինակությունն է: Նրանց համար, ովքեր սովոր են սնվել տարբեր սննդամթերքով, բավական բարդ կլինի մի քանի օր շարունակ ուտել միայն հնդկաձավար:
Հնդկաձավարի դիետայի սկզբունքը հետևյալն է՝ շիլան պետք է ոչ թե պատրաստել կարագով և աղով, այլ երկար ժամանակ շոգեխաշել եռացող ջրի վրա: Անհրաժեշտ է մեկ բաժակ չոր հնդկաձավար և երկու բաժակ տաք ջուր: Կաթսան կարող եք փակել սրբիչով և հանգիստ պառկել քնելու: Առավոտյան հնդկաձավարը պատրաստ կլինի, սակայն աղ կամ ձեթ ավելացնել խորհուրդ չի տրվում:
Ըստ մասնագետների՝ այս դիետայի շնորհիվ մեկ շաբաթում հնարավոր է կորցնել 7 կգ: