Պորնոաստղը դարձել է գերմանական ակումբի հովանավորը
LifestyleԳերմանական պորնոաստղ Լենա Նիտրոն դարձել է Գերմանիայի 10-րդ դիվիզիոնի «Օբերվուզբախ» ակումբի հովանավորը: Դերասանուհու անունը տեղադրվելու է թիմի մարզաշապիկի վրա:
«Նախորդ մրցաշրջանի ավարտից հետո ես, գլխավոր մարզիչն ու թիմի ավագը հանդիպեցինք և քննարկեցինք հաջորդ մրցաշրջանի անելիքները:
Մենք ցանկանում էինք նոր մրցաշրջանում ինչ-որ խելահեղ բան անել: Մենք հասկացանք, որ մեզ անհրաժեշտ է մարզաշապիկների վրա ունենալ իրապես «բոմբ» հովանավոր: Բառիս բուն իմաստով», ասել է ակումբի մարզական տնօրեն Տորստեն Նելցը: