Ուզում ե՞ք լինել երջանիկ: Հանվեք: Գիտությունը նուդիստների կողքին է
LifestyleԵրբևե եղե՞լ եք նուդիստների լողափում: Եթե չեք եղել, ապա շտապեք: Դրա համար հիմնավոր պատճառ կա: Այնտեղ, շրջապատի մարդիկ երևում են շատ երջանիկ: Լոնդոնի համալսարանի գիտնականներին այս փաստը հետաքրքրեց և նրանք որոշեցին ուսումնասիրություններ կատարել, թե ինչումն է գաղտնիքը: Արդյունքներն անգամ նրանց զարմացրեցին: Ինչևէ, եթե ուզում եք լինել երջանիկ, ապա այցելեք հանրային բաղնիքներ ձմռանը և նուդիստական լողափեր՝ ամռանը:
Գիտությունը և նուդիզմը
Հետազոտողները սկսեցին առաջին փորձը: Հարցվեց 849 մարդ: Բացահայտեցին, որ այն մարդիկ, որոնք բաց տարածության մեջ մերկ են գտնվել կամ նույն բանով զբաղվել են հասարակության մեջ, մյուսների հետ համատեղ, իրենց ավելի լավ են զգում: Հոգեբաններն այդ փաստը կապեցին մարդու ավելի բարձր ինքնագնահատականի հետ:
Պարտադրված մերկացում
Հաջորդ փորձն ավելի բարդ էր: Գիտնականները ներառեցին մարդկանց շրջանակ, որոնք երբեք չէին եղել նման վայրերում և նախկին փորձ չէին ունեցել: Նրանք նույն՝ հոգեբանական գնահատումն անցկացրեցին մինչև մերկանալը և մերկանալուց հետո: Մարդկանց մեծ մասը, նշեց, որ իրենց ավելի ինքնավստահ և հանգիստ են զգում այն բանից հետո, երբ մերկ գտնվել են հանրության մեջ:
Ինքնաիրացման բարդույթները
Մեծամասնությունն իր մարմնի հետ ունեցած բարդույթները լուծում է երկու ճանապարհով՝ դիետա և սպորտ: Անշուշտ սա կիրառելի տարբերակ է և շատերն են օգտագործում: Իր մարմնի նկատմամբ ցածր ինքնագնահատականը ստիպում է մարդկանց, որպեսզի նրանք գնան մարզասրահ և զբաղվեն սպորտով: Սակայն լինում են բազմաթիվ դեպքեր, երբ մարդիկ այդ գործընթացն սկսելուց մի որոշ ժամանակ անց, էլ ավելի ծանր հոգեկան ապրումներ են ունենում ու սկսվում է մարդու մոտ հոգեբանական խնդիրների փակուղին: Ի՞նչ անել:
Հոգեբանների կարծիքը
Այս հետազոտությունների համակարգող Կին Ուեսթը կարծում է, որ նուդիզմի մշտական փորձն իրականում մարդկանց տալիս է երջանկության որոշակի զգացողություն: Մերկանալու և բարձր ինքնագնահատակնի միջև կապն անխուսափելի է: Կարճ ասած, որքան հաճախ եք ձեր վրայից հագուստ հանում, այդքան ավելի հաճախ եք ունենում երջանկության զգացողություն: Նույնը կարելի է դիտարկել եղանակների փոփոխության դինամիկայում: