Իրաքի իշխանությունները փորձում են փոխհամաձայնության գալ Քուրդիստանի հետ նավթի արտահանման հարցում. լրատվամիջոցներ
International newsԻրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին առաջարկել է Իրաքյան Քուրդիստանի իշխանություններին համաձայնության գալ նավթի արտահանման ու վաճառքի հարցում, այս մասին գրում է diken.com.tr կայքը:
Աբադին, մասնավորապես, խոստացել է, որ եթե Քուրդիստանը նորից նավթի արտահանման ու վաճառքի վերահսկողությունը հանձնի Բաղդադի ձեռքը՝ նրանք կվճարեն բոլոր աշխատավորների աշխատավարձերը:
Նշենք, որ 2014թ.-ին Իրաքի իշխանությունները հրաժարվել էին վճարել նավթավերամշակման ու արտահանման ընկերությունների աշխատողների աշխատավարձերը, քանի որ Քուրդիստանի իշխանությունները նավթի արտահանման վերահսկողությունը որոշեցին իրականացնել ինքնուրույն կերպով:
Հիշեցնենք, որ Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին անցկացված հանրաքվեի ընթացքում անկախությանն «Այո» է ասել քվեարկությանը մասնակցածների 92.73 տոկոսը: «Ոչ» է քվեարկել ընտրողների 7.2 տոկոսը:
Պաշտոնական Բաղդադն Իրաքյան Քուրդիստանին վերջնագիր է ներկայացրել, ըստ որի` այն պարտավոր է երեք օրվա ընթացքում Բաղդադի կառավարմանը հանձնել բոլոր սահմանային անցակետերն ու օդանավակայանները։