Air France-ի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Կանադայում
International newsԿանադայի Գուս Բեյ քաղաքի օդանավակայանում արտակարգ վայրէջք է կատարել Air France ընկերության Փարիզ- Լոս Անջելես չվերթի ինքնաթիռը, հայտնում է Reuters-ը:
«Air France-ը հաստատում է, որ AF 066 չվերթի A380 ինքնաթիռի անձնակազմը որոշում է կայացրել վայրէջք կատարել Գուս Բեյի օդանավակայանում: Պատճառը շարժիչներից մեկում ի հայտ եկած լուրջ անսարքությունն է»,- հայտարարել են ավիաընկերությունից:
Նշվում է, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել առանց դժվարությունների, տուժածներ չկան: