Հռոմի պապը կոչ է արել բոլոր ջանքերը ներդնել փախստականների ինտեգրման համար
International newsՀռոմի պապ Ֆրանցիսկոսն իտալական քաղաքների ղեկավարներին կոչ է արել կրկնապատկել ջանքերը Իտալիա ժամանած փախստականների ինտեգրման ուղղությամբ: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Պաշտոնյաների հետ իր հանդիպման ընթացքում Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ հասկանում է բոլոր դժվարությունները, որոցնց բախվում են քաղաքային իշխանությունները վերջին տարիներին փախստականների ներհոսքի պատճառով:
Սակայն նա կոչ է արել կյանքի կոչել նոր ռազմավարություն՝ ուղղված միգրանտներին եվրոպական հասարակությունում առավելագույնս ինտեգրելուն:
«Խոսքը բարձր աշտարակներ վեր խոյացնելու մասին չէ, այլ տարածքների ընդլայնման»,- նշել է Հռոմի պապը: