Մարսելում անհայտ անձը դանակով հարձակվել է կայարանի ուղևորների վրա. կա 2 զոհ
International newsԴանակային հարձակում է տեղի ունեցել Մարսելի Սենտ Շառլ գնացքի կայարանում, ինչի հետևանքով երկու կին է զոհվել:
Ինչպես հաղորդում է BBC-ն, ֆրանսիական քաղաքի անվտանգության ուժերը վնասազերծել են հարձակում իրականացնողին: Կատարվածը դիտարկվում է որպես ահաբեկչություն:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Կոլոմը ուղևորվել է դեպքի վայր: Կայարանի աշխատանքը դադարեցվել է: Ոստիկանությունը բնակիչներին հորդորել է հեռու մնալ դեպքի վայրից: