Պայթյուն է որոտացել Հռոմի ծայրամասում. կան տուժածներ
International newsԿիրակի պայթյուն է որոտացել Իտալիայի մայրաքաղաքի ծայրամասերից մեկի բնակելի թաղամասում:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով իտալական աղբյուրը, նախնական տվյալների համաձայն՝ միջադեպի հետևանքով 3 մարդ է տուժել: Նրանցից երկուսին հաջողվել է դուրս բերել շենքի փլատակների տակից:
Դեպքի վայրում աշխատում են հրշեջ փրկարարները։ Աղբյուրի տվյալներով՝ որպես կատարվածի հիմնական պատճառ դիտարկվում է գազի բալոնի պայթյունը: