Կատալոնիայի անկախության մասին հանրաքվեն օրինական է, սակայն պետք է համաձայնեցված լինի Իսպանիայի իշխանությունների հետ. ԵԽ փոխնախագահ
International newsԵվրախորհրդարանի փոխնախագահ, ավստրիացի պատգամավոր Ուլրիկե Լունաչեկը հայտարարել է, որ Կատալոնիայի անկախության մասին հանրաքվեն օրինական է, սակայն նշել է, որ այն պետք է համաձայնեցված լինի Իսպանիայի իշխանությունների հետ:
«Սկզբունքորեն հանրաքվեն օրինական է, սակայն, ինչպես ցույց է տվել Շոտլանդիայի օրինակը, այն պետք է անցկացվի Մադրիդի հետ համաձայնեցմամբ», - Life.ru-ի փոխանցմամբ՝ ասել է Լունաչեկը:
Նրա կարծիքով՝ Մադրիդը պետք է վերջ դնի այդ հարցով երկխոսությունն արգելափակելուն:
Ավստրիացի պատգամավորն ընդգծել է, որ ցնցված է Կատալոնիայում տեղի ունեցող բախումների պատճառով, որոնց հետևանքով, ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, ավելի քան 400 մարդ է տուժել: