Սարոյի արցունքները, կնոջը նվիրված երգը, հայտնի հյուրերն ու մենահամերգի մյուս հետաքրքիր պահերը
LifestyleLife.Tert.am-ը գրում է.
Մարզահամերգային համալիրում երեկ կայացավ երգիչ Սարոյի մենահամերգը։ Սա երգչի առաջին մենահամերգն էր Երևանում։ Համերգից հետո կարելի է փաստել, որ այն շատ սպասված էր հանդիսատեսի կողմից, քանի որ համալիրի մեծ դահլիճը լեփ–լեցուն էր, իսկ պարահրապարակում շարժվելու տեղ չկար։ Համերգը սկսվեց 19։50, 19։00–ի փոխարեն, քանի որ համերգից մարդկանց` մեկ ժամ առաջ սկսված հոսքը չէր դադարում։ Շատերը տոմս էին ձեռք բերում տեղում։
Հանդիսատեսը երգեց Սարոյի հետ, հուզվեց նրա զգացմունքներից, պարեց նրա կատարումների ներքո։ Tert.am Life–ը ներկա է եղել միջոցառմանն ու ներկայացնում է մենահամերգի հետաքրքիր և հուզիչ պահերը։
Համերգը մեկնարկեց «Սրտիս համար համար 1» երգով։ Սարոն շնորհակալություն հայտնեց իր հանդիսատեսին` նշելով, որ շատ երջանիկ է` այսպիսի հանդիսատես ունենալու համար։ Այնուհետև երգիչը կատարեց «Իմ արև», «Քանի», «Իմ աղջիկ», «Մի գնա», «Խոստանում եմ», «Էս աղջիկը գիժ ա» և այլ հիթեր։

Երեկոյի ամենահուզիչ պահերից մեկը «Կյանք ու կռիվ» ֆիլմի սաունդթրեքի կատարումն էր։ Այս երգը կատարել են թե՛ Արթուր Գրիգորյանը, թե՛ Ռազմիկ Ամյանը։ Սարոն այն ներկայացրեց իր մոտեցմամբ, կատարման ընթացքում նրան միացավ երգի հեղինակը` Արթուր Գրիգորյանը։ Սա թերևս ամենազգացմունքային կատարումն էր։ Սարոն ինքն էլ չկարողացավ զսպել հուզմունքն ու արցունքները, ինչը երևում է մեր լուսանկարչի ֆիքսած կադրերում։
Երգը կատարելուց հետո նա շնորհակալություն հայտնեց իր ուսուցչին` Արթուր Գրիգորյանին։ «Նա իմ ուսուցիչն է, իմ կնքահայրը։ Իմ առաջին քայլերից կողքիս է եղել մինչև օրս։ Շնորհակալ եմ»,– ասաց երգիչը։
«Դու իմ միակն է ես» երգը կատարելիս Սարոն նշեց, որ իսկական երջանկություն է գտնել քո միակին ու մաղթեց, որպեսզի բոլորը գտնեն իրենց երկրորդ կեսին։ Երգիչն իր միակին` սիրելի կնոջը նվիրված ևս մի երգ կատարեց։ «Սրտիս անուն» երգում խաղարկված էր սիրելիի` Տաթևի անունը, որը Սարոն արտաբերում էր հատուկ շեշտադրությամբ «Թող իմ սերն ու կյանքը քեզ Տա Թև»։
Այս երգը Սարոն կատարեց դաշնամուր նվագելով, իսկ ավարտին խոսքն ուղղեց Տաթևին. «Շնորհակալ եմ քեզ Տաթև, որ ինձ պարգևել ես իմ կյանքի ամենամեծ հաղթանակին` Վիկտորյային»։ Ի դեպ, Սարոն դստերը նվիրված երգ էլ կատարեց։ «Իմ աղջիկը» հասցեագրված է իր Վիկտորյային, սակայն երգիչն այն նվիրեց աշխարհի բոլոր աղջիկ բալիկներին։

Շարունակությունը՝ այստեղ.