Yerevan, 18.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանի ԿԳ նախարարը հանդիպել է հանրային խորհրդի անդամների հետ

Society

 Հանրային խորհրդում տեղի է ունեցել  ՀՀ հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգի   քննարկում,  որին մասնակցել  և ելույթով հանդես է եկել  նաև Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ընդգծելով հարցի քննարկման կարևորությունը և հանրային  հետաքրքրությունը, ներկայացրել է հանրության շրջանում հայեցակարգի հետ կապված հիմնական մտահոգություններն ու հարցադրումները. «Բոլոր լեզուներն էլ պետք է ուսումնասիրել, դա կարևոր է, դա շփում է աշխարհի հետ: Այն, որ ռուսերենի ուսուցումը մեզ համար կարևոր է՝ դա կասկած չի հարցում. մենք Եվրասիական միության անդամ ենք, հազար ու մի թելերով տարբեր ոլորտներում կապված ենք Ռուսաստանի հետ, բայց ռուսերենի հայեցակարգի հետ կապված  հանրության մոտ հարց է առաջանում, թե ինչո՞ւ է ռուսերենն առանձնացվել մյուս օտար լեզուներից : Եթե խոսքը գնում է նոր գիտելիքներ ստանալու, գիտության առաջընթացի մասին, ապա այսօր ամբողջ աշխարհն ընտրում է անգլերենը: Մյուս հիմնական մտահոգությունը կապված է որոշ առարկաներ զուգահեռ նաև ռուսերեն լեզվով դասավանդելու հետ: Արդյոք դա համապատասխանո՞ւմ է «Լեզվի մասին»  ՀՀ  օրենքին ու դրա բովանդակությանը»,-իր բացման խոսքում նշել է Վ. Մանուկյանը:

ՀՀ ԿԳ նախարարն իր ելույթում ներկայացրել է բարձրացված հարցումների պատասխանները, նշելով, որ  օտար լեզուների, այդ թվում նաև ռուսաց լեզվի ուսուցման զարգացման հրամայականը պայմանավորված է գիտության, մասնավորապես բնագիտության ոլորտում արձանագրված հետընթացով: «Հայաստանի Հանրապետության միակ պետական լեզուն հայերենն է, մնացած բոլոր լեզուները օտար լեզուներ են, և բոլոր օտար լեզուների համար պետք է մշակել հայեցակարգ: Օտար լեզուների դասավանդման արդյունավետության բարձրացման դեպքում որևէ  ժամ հայագիտական առարկաներից չի պակասում: Կրթական ծրագրերում  հայագիտական առարկաների բլոկը պաշտպանված է:  Երբ մենք անցյալ տարի ուսումնասիրեցինք բուհական կրթության մասնագիտական պատկերը՝ պարզվեց, որ բարձրագույն կրթությունը խիստ հումանիտարացված է: Բնագիտական հատվածի մեջ էլ մեծ մասը ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտն է, հիմնական բնական գիտելիքներն ու գիտությամբ առաջնորդվելու հնարավորությունները վտանգված են: Օրինակ առաջին անգամ երկար տարիների ընթացքում մենք արդեն ֆիզիկայի ֆակուլտետում ունենք թափուր տեղեր: Մենք հասկանում ենք, որ բնական գիտությունների հեղինակության  և պահանջարկի բարձրացումը պետք է դպրոցներից սկսենք: Եվ այստեղից առաջ եկավ  օտար լեզուների հայեցակարգի խնդիրը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնագիտական ուղղությունների զարգացումն ուղղակիորեն պայմանավորված է օտար լեզուներով: Բոլոր միջազգային և տեղական փորձագետները նույն բանն են ասել. եթե ուզում եք օտար լեզուների վիճակը բարելավել,  պետք է դասավանդման արմատական փոփոխություն կատարել: Ընդ որում պետք է լեզուների ուսուցման հիմքում ավելի շատ դնել, ոչ թե հաղորդակցական հմտությունենրի ուսուցումը, այլ տեխնիկական և մասնագիտական բառապաշարի զարգացումը: Երբ մենք օտար լեզուների ուսուցման ներկա վիճակը համեմատեցինք օրինակ խորհրդային ժամանակների հետ, արձանագրեցինք մի քանի կարևոր հիմնահարցեր, որոնց լուծումները մեթոդական նոր մոտեցումներ են պահանջում: Նախկինում բոլոր օտար լեզուների ժամերը կիսվում էին՝ փոքր խմբերով էր կազմակերպվում՝ առավելագույնը 10-15 հոգով: Սա առաջ է բերում լրացուցիչ դասաժամերի խնդիր և դրան մենք պետք է լուծում տանք: Մյուս խնդիրն այն է, որ մեր երեխաներն անհամեմատ ավելի բարդ վիճակում են, քանի եվրոպական  երկրների երեխաները, որտեղ առաջին դասարանից միանգամից երեք լեզվի ուսուցման խնդիր է դրվում:  Մեր երեխաները առաջին դասարանից սովորում են մեսրոպյան այբուբենը, երկրորդ  դասարանից ռուսական կիրիլիցան, իսկ երրորդից՝ լատինական այբուբենը /անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն/:  Եվրոպական երկրներում ուսուցանվող լեզուները լատինական են և դա երեխաների մոտ աշխարհընկալման և լեզվի յուրացման առումով խնդիրներ չի առաջացնում:  Սա մասնագետների մոտեցումն է: Մենք գտնում ենք, որ մեզ մոտ իրատեսական է երկրորդ դասարանից մտցնել և ռուսերենը, և լատինական որևէ լեզու. դա էլ մենք առաջարկել ենք օտար լեզուների զարգացման հայեցակարգով: Իսկ հարցադրումը, թե ինչու են առանձին դրվել անգլերենի, ֆրանսերենի և գերմաներենի հայեցակարգերը՝ ռուսերենից ունի հետևյալ պատասխանը. ԿԳՆ-ն նախապես մշակել և հանրային քննարկման էր ներկայացրել օտար լեզուների՝ անգլերենի, ֆրանսերենի և գերմեներենի հայեցակարգը, որը բացարձակապես հանրային ուշադրության չարժանացավ: Երբ դրանից հետո քննարկման ներկայացվեց ռուսերենի հայեցակարգը, հարցն անհարկի  մտավ քաղաքական տիրույթ և սկսվեցին շահարկումներ: Առանձնացված մոտեցումը մեթոդաբանությամբ է պայմանավորված. ի վերջո  բուհերում ևս լեզուների ուսուցումը նույն տրամաբանության շրջանակում է կատարվում. կան  ռոմանագերմանական լեզուների, ռուսական բանասիրության և արևելագիտության   ֆակուլտետներ: Վստահեցնում եմ, որ այլ տարբերություններ ներկայացված երկու հայեցակարգերում չկան»,- իր խոսքում նշել է ԿԳ նախարարը՝ հավելելով, որ խորացված օտար լեզուների  ուսուցմամբ  դպրոցների ստեղծումը կարևոր է՝ բոլոր լեզուների համար:

Նախարարի խոսքով՝ ֆրանսերենի խորոցված ուսուցմամբ դպրոցների մեթոդաբանության մշակման հարցում ԿԳՆ-ն համագործակցել է «Այլաս Ֆրանսես» /Ayla Francis/, անգլերենը՝ Բրիտանական խորհուրդներ, իսկ ռուսերենը՝ «Ռոսսոտրուդնիչեստվո» կազմակերպությունների հետ. «Կրկնում եմ՝ միակ պետական լեզուն հայերենն է, որևէ այլ լեզու չի կարող այլ կարգավիճակ ունենալ, մնացած լեզուները օտար լեզու են և այս հայեցակարգերով ևս մի անգամ ամրագրվում է այդ թեզը: Իսկ օտար լեզուների ուսուցման համար սահմանվում է  երկու մակարդակ՝ համընդհանուր և խորացված: Խորացված ուսուցումը կարող է կազմակերպվել մի շարք համապատասխան ուղղությամբ դպրոցներում»,- նշել է Լևոն  Մկրտչյանը: Անդրադառնալով  ռուսերենի  հայեցակարգի վերաբերյալ  հանրային սուր արձագանքներին՝  ԿԳ նախարարն ընդգծել է, որ լեզուն հայ հասարակության համար պետականության և անկախության ամենկարևոր խորհրդանիշն է: Այս սուր արձագանքները նաև ցույց են տալիս մեր հասարակության պատրաստակամությունը՝ պաշտպանելու պետական անկախությունը:

Նիստի ընթացքում ԿԳ նախարարը պատասխանել է Հանրային խորհրդի անդամների հարցերին: 

 

Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026