Ավելի քան 860 հազար մարդ Է տուժել Monarch Airlines ավիաընկերության կրախից. Sky News
International newsMonarch Airlines բրիտանական ավիաընկերության թռիչքների դադարեցումից այս կամ այն չափով կարող Է տուժել ավելի քան 860 հազար մարդ: Հոկտեմբերի 2-ին այս գնահատականներն Է ներկայացնում Sky News հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Իր հաշվարկները նա անում Է այն բանի հիման վրա, որ չեղարկվել են 300 հազար ամրագրումներ, որոնցից շատերը ներառում են մի քանի մարդու: Դրա հետ մեկտեղ, Մեծ Բրիտանիայի Քաղաքացիական ավիացիայի վարչության տեղեկատվությամբ, արտասահմանում են գտնվում Միացյալ Թագավարության՝ չափերով հինգերորդ ավիաընկերության 110 հազար ուղեւորներ:
Կառավարությունը հատուկ վարձված ինքնաթիռների օգնությամբ արդեն ձեռնամուխ Է եղել տուժած բրիտանացիներին արտասահմանից հայրենիք վերադարձնելուն: Ընդամենը դրա համար տրամադրվել Է 30 ինքնաթիռ: Միացյալ Թագավորության տրանսպորտի նախարար Քրիս Գրեյլինգն այս գործողությունը որակել Է խաղաղ ժամանակ ամենաընդգրկունը երկրի պատմության մեջ:
Քաղաքացիական ավիացիայի վարչությունը հոկտեմբերի 2-ի գիշերը հայտնել Է, որ ֆինանսական դժվարություններ կրող ընկերությունում սահմանվել Է արտաքին կառավարում՝ ղեկավարությունը հանձնվել Է KPMG աուդիտորական ընկերությանը: Ավիափոխադրողի բոլոր չվերթերը չեղարկվել են: Առանձին դեպքերում Իսպանիա հանգստանալու մեկնող ուղեւորներին թռիչքի չեղարկման մասին հայտնել են այն պահին, երբ նրանք արդեն սպասում Էին չվերթի սկսվելուն:
Փորձագետները ավիափոխադրողի ֆինանսական կրախի պատճառը համարում են վերջին մեկուկես տարում բրիտանացիների շրջանում շատ մեծ ժողովրդականություն վայելող Թունիսի, Եգիպտոսի եւ Թուրքիայի առողջարաններ թռիչքների չեղարկումը ահաբեկչական գործողություններից ունեցած երկյուղների պատճառով: Արդյունքում ընկերությունն ստիպված եղավ կոշտ գնային պայքարի մեջ մտնել Իսպանիայի եւ Պորտուգալիայի շուկաների համար: Մյուս գործոնն անգլիական ֆունտ ստեռլինգի փոխարժեքի անկումն Է 2016 թվականի հունիսին Brexit-ի շուրջ անցկացված հանրաքվեից հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: