ԱՄՆ ՀԴԲ-ն որևէ կապ չի գտել Լաս Վեգասում մարդկանց վրա կրակ բացած անձի և ԻՊ-ի միջև
International newsԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն որևէ կապ չի գտել Լաս Վեգասում մարդկանց վրա կրակ բացած անձի ու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման միջև, այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը:
Նշենք, որ ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Լաս Վեգասում տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը:
Հիշեցնենք, որ Լաս Վեգասի հարձակման հետևանքով մահացածների թիվը հասել է 58-ի:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը՝ քանթրի ոճի երաժշտության համերգի ժամանակ մարդկանց ուղղությամբ կրակ բացած անձն ինքնասպան է եղել մինչ ոստիկանության ժամանելն իր հյուրանոցային համար:
Հայտնի է նաև, որ մարդկանց ուղղությամբ կրակ բացած անձը տեղի բնակիչ 64-ամյա Սթիվեն Փեդդոքն է: