Սննդատեսակներից որն է սեքսի «թշնամին» և «բարեկամը»
LifestyleՄասնագետները կազմել են այն մթերքների ցանկը, որոնք կարող են մեծացնել կամ նվազեցնել սեռական ցանկությունը:
Ալկոհոլ
Ալկոհոլը վատ է անդրադառնում սեքսի վրա, թեև մեկ շիշ գինին և մոմերը ռոմանտիկ երեկոյի անբաժանելի մասն են: Սպիրտայինի ավելցուկը նվազեցնում է սեքսուալ ցանկությունը և մարմնի զգացականությունը, ինչպես նաև` երբեմն մարդկանց մղում է սեքսի վտանգավոր դրսևորումների:
Ելակ
Հրաշալի հատապտուղ է լիբիդոն բարձրացնելու համար: Ապահովում է արյան լավ շրջանառություն, ինչը կարևոր է լիարժեք սեքսուալ հարաբերության համար թե կանանց, թե տղամարդկանց համար: Ավելին` ելակում պարունակվում է մեծ քանակությամբ С վիտամին, որը մեծացնում է սպեմատոզոիդների քանակը:
Կարտոֆիլ
Հարուստ է կալցիումով, որը պայքարում է արյան ճնշման բարձրացման դեմ: Իսկ հիպերտոնիկների մոտ մեծ է գրգռվելու հատկության նվազման հավանականությունը: Այնպես որ` կարտոֆիլն ուժեղացնում է սեռական ցանկությունը:
Տապակած սնունդ
Տապակած մթերքը և արագ սննդի արտադրանքը պարունակում են մեծ թվով «վատ» ճարպեր, որոնք խախտում են արյան շրջանառությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց ORER.news-ը: