Ֆրանսիայի նախագահը սատարել է Իսպանիայի սահմանադրական միասնությունը
International newsՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Մակրոնն Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ սատարել է Իսպանիայի սահմանադրական միանությանը, գրում են ֆրանսիական լրատվամիջոցները՝ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ:
Հոկտեմբերի 1-ին կայացած Կատալոնիայի անկախացման շուրջ հանրաքվեի ժամանակ իսպանական ոստիկանության հետ բախումների հետևանքով տուժել է ավելի քան 800 մարդ։ Ոստիկանները կիրառել են ուժ, մահակներ ու ռեզինե փամփուշտներ, որպեսզի թույլ չտան կատալոնացիներին քվեարկել, քանի որ Մադրիդը հանրաքվեն լիովին անօրինական է համարում։
Ինչևէ, Կատալոնիայի իշխանությունները հայտնել են, որ ընտրողների մեծ մասը քվեարկել է անկախացման օգտին։