Խնդիրներ, որոնք զույգերը երբեք չեն կարողանում հաղթահարել
LifestyleԱմուսնությունների ու ամուսնալուծությունների հարցերով փորձագետները որոշել են բացահայտել այն չհաղթահարվող խնդիրները, որոնք նույնիսկ ամենաամուր զգացմունքներով կապված ամուսնական զույգերի մոտ հաղթահարել չի ստացվում: Պարզվում է, որ այս խնդիրներից ոչ մեկը դավաճանության հետ որևէ առնչություն չունի:
Առաջին խնդիրը, որը բացահայտվել է, այն է երբ զույգերից մեկը զգում է մյուսի անպատասխանատվությունը, չափից շատ եսասիրությունը, որն աստիճանաբար վերացնում է սերն ու սեռական ձգողականությունը:
Երկրորդ խնդիրը, որ առավել շատ է հանդիպում զույգերի մոտ, արդեն քրոնիկ դարձած վեճերը, դժգոհություններն ու մեղադրանքներն են: Երբ անվերջ թվացող ընտանեկան խնդիրները լուծում չեն գտնում և արդյունքում հանգեցնում են վիճաբանության, վրդովմունքի և աստիճանաբար բաժանման: Չէ որ փոխզիջման գնալը խնդիրների լուծման լավագույն ճանապարհն է, իսկմարդիկ, ովքեր զիջումների գնալ չեն կարողանում, դատապարտված ենբաժանման ու կործանման:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Orer.am-ը.