Չինական գավաթը Հոնկոնգի աճուրդում վաճառվել Է ռեկորդային 37,7 մլն դոլարով
International newsՍուների դինաստիայի ժամանակների վրձիններ լվանալու չինական գավաթը ռեկորդային 37,7 մլն դոլարով վաճառվել Է Հոնկոնգի Sotheby՚s-ի աճուրդում: Այդ մասին հոկտեմբերի 3-ին հայտնել են աճուրդների տանը: Sotheby՚s-ի ներկայացուցիչները նշել են, որ գավաթը գերազանցել Է «չինական ցանկացած կերամիկայի համաշխարհային ռեկորդը», որը երբեւիցե դրվել Է աճուրդի:
Գավաթի նախնական արժեքը, որը աճուրդի Էր հանվել հոկտեմբերի 3-ին, փորձագետները գնահատել են մոտավորապես 10,2 մլն դոլար. աճուդը տեւել Է 20 րոպե: Գավաթը հեռախոսով ձեռք Է բերել անանուն գնորդը: Սուների դինաստիան գոյություն Է ունեցել 960-ից մինչեւ 1279 թվականը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: