Սիրիայի ԱԳ նախարարը կայցելի Ռուսաստան
International newsՍիրիայի արտաքին գործերի և փախստականների հարցերով նախարար Վալիդ Մուալլեմը հոկտեմբերի 9-11-ը կայցելի Ռուսաստան:
Ինչպես փոխանցում է SANA գործակալությունը, նա մասնակցելու է ռուս-սիրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստին, որը կայանալու է Սոչիում:
Մուալլեն առանձնազրույց է ունենալու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ քննարկելու տարածաշրջանային և միջազգային վերջին իրադարձությունները: