Կնոջ ամուսնական երջանկությունը բարելավում է ամուսնու կյանքի որակը
LifestyleՎերջին հետազոտության համաձայն` երբ կինը երջանիկ է ամուսնական կյանքում, ամուսինն ավելի գոհ է լինում կյանքից:
Ամերիկյան հայտնի ամսագրի հաղորդմամբ` հետազոտության հեղինակը նշել է, որ հասուն տղամարդիկ և կանայք ավելի գոհ են իրենց ամուսնությունից և կյանքից: Բայց ավելի հետաքրքիր է այն փաստը, որ ամուսնացած տղամարդկանց մոտ կյանքից գոհ լինելը կախված է նրանից, թե ինչպես է վերաբերվում իրենց հարաբերություններին կանայք:
Եթե կինը բարձր գնահատական է տալիս ամուսնությանը, ամուսինը նույնպես բավական գոհ է լինում կյանքից, անգամ, եթե նա այդ ամուսնությունն այնքան էլ կատարյալ չի համարում:
Այս հետազոտությունն իր բնույթով առաջիններից է այս ոլորտում և կոչված է պարզելու ամուսնացած մարդկանց հոգեբանական բարեկեցության աստիճանը: Հետազոտողների կարծիքով, ամուսնության որակն ազդում է առողջության, ինչպես նաև մարդու բարեկեցության վրա:
Նյութը հրապարակման պատրաստեց ORER.news-ը: