Մեծ Բրիտանիայի ամենահարուստ երաժիշտները. ցանկը գլխավորում է Փոլ Մաքքարթնին
LifestyleԲրիտանական The Sunday Times պարբերականը հրապարակել է 2017թ. Միացյալ Թագավորության ամենահարուստ երաժիշտների անունները: ORER.news-ի փոխանցմամբ՝ ցանկում առաջատարը Փոլ Մաքքարթնին է: Հայտնի աստղի ու նրա կնոջ՝ Նենսի Շևելի միասին ունեցած կարողությունը գնահատվել է 780 մլն ֆունտ ստերլինգ:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Էնդրյու Լլոյդ Ուեբերը՝ 740 մլն ֆունտ ստերլինգ ցուցանիշով: Լավագույն եռյակը եզրափակում է U2 ռոք խումբը: Նրա անդամների ընդհանուր կարողությունը 548 մլն ֆունտ ստերլինգ է: Իսկ ահա Էլթոն Ջոնն ու Միք Ջագերը զբաղեցնում են 4-րդ և 5-րդ հորիզոնականները՝ 290 և, 250 մլն ֆունտ ստերլինգ ցուցանիշներով:
Ցանկի ավագույն տասնյակը եզրափակում է Սթինգը՝ 185 մլն ֆունտ ստերլինգ կարողությամբ:
Աղբյուր նշում է, որ Ադելը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի մինչև 30 տարեկան ամենահարուստ երաժիշտը՝125 մլն ֆունտ ստերլինգ կարողությամբ: Իսկ ընդհանուր ցանկում Ադելը 19-րդ հորիզոնականում է. նա այդ տեղը կիսում է Queen խմբի անդամ Բրայան Մեյի հետ: