Վաչեի կինը ներկայացրել է հագուստի իր հավաքածուն. ցուցադրության հայտնի հյուրերն ու հետաքրքրիր լուքերը
LifestyleLife.Tert.am-ը գրում է.
Բոլոր գույների սկիզբը սևն է։ Այս գույնը կարող է ընդգծել գրավչությունը և հարմարավետ է ինչպես դասական, այնպես էլ առօրյա ոճերում։ Վաչե Թովմասյանի կինը` ImYerevan.com- ի տնօրեն, «Երևան 2.0» նախագծի ղեկավար Գայանե Մանուկյանը, որոշել է կոտրել սև գույնի մասին հայկական կարծրատիպերը և ցույց տալ, որ այն մռայլ գույն չէ։ Գայանեն ստեղծել է Just Black ապրանքանիշը, որ ներկայացնելու է բացառապես սև հագուստ։ Երեկ կայացավ հավաքածուի անդրանիկ ցուցադրությունը, որին ներկա էին Գայանեի և Վաչեի ընկերներն ու հարազատները, մի շարք հայտնի մարդիկ։
Tert.am Life–ը ներկայացնում է երեկոյի հետաքրքիր պահերը։ Օրվա դրես կոդը սև հագուստն էր։ Գայանեն և Վաչեն ներկայացել էին Just Black–ի հագուստներով։ Գայանեի շապիկի վրա գրված էր` դիզայներ։ Պատրոնդաշ» խորագրով ցուցադրության ժամանակ ներկայացվեց 42 լուք։
«Մեր խորհրդանիշն է՝ սևն ամեն ինչ է. այն համախմբում է բնության բոլոր գույները, միևնույն ժամանակ, գույն չէ»,– ասաց Գայանեն ու հավելեց, որ այս բրենդը ստեղծելու գաղափարը ծնվել է դեռևս 5 տարի առաջ, սակայն հավաքածուն ստեղծելու համար ոգեշնչվել է այս տարի` դստեր` Միայի ծննդից հետո։

«Միշտ ցանկացել եմ կոտրել այն կարծրատիպը, որ հայերը սև են հագնում, մռայլ են՝ փորձելով սևը ներկայացնել պոզիտիվի մեջ։ Ոգեշնչումս եկել է գույնից, հայի ազատատենչ ոգուց, որի փոքրիկ հաղորդագրությունները հագուստի մեջ երևում էին «Պատրոնդաշի» տեսքով։ Ինձ շատ է ոգեշնչել «Ավրորա» նախագիծը՝ որպես հայի ոգու վերածննդի նոր սկիզբ»,– պատմեց հավաքածուի դիզայները։
Նորաձևության ոլորտում Գայանեն նորեկ չէ։ Ժամանակին նա գործունեություն է ծավալել այս ոլորտում և քաջածանոթ է նրբություններին։ Բացի այդ, նա զբաղվում է նկարչությամբ, ինչն օգնել է գծագրել հագուստները։ Միաժամանակ, նա չի խուսափել լսել ոլորտի գիտակների խորհուրդները։ Ասում է` սա թիմային աշխատանքի արդյունք է։ «Այս նախագիծը միայնակ իրականացնել չէի կարող, կան մասնագիտական նրբություններ, որոնց վերաբերյալ խորհրդակցել եմ ոլորտի պրոֆեսիոնալների հետ։ Միշտ սիրել եմ ոլորտը և ցանկացել եմ ինչ–որ բան իրականացնել»,– նկատեց Գայանեն։
Դիզայները շեշտեց, որ հավաքածուն նախատեսված է բոլորի համար։ Այստեղ իրենց ոճին համապատասխան հագուստ կգտնեն թե՛ դասական , թե՛ առօրյա ոճի սիրահարները։ Գայանեի փոխանցմամբ` հավաքածուն ստեղծելիս հաշվի են առել կտորների որակն ու հարմարավետությունը։ «Օգտագործել ենք հարմար, մաշկին հաճելի, բամբակյա բարձրորակ կտորներ, որոնք հարմարավետ են, քանի որ չեն ճմրթվում, երկկողմանի օգտագործվող են։ Կտորնը ևս պետք է հարմար լինի։ Ինձ համար շատ կարևոր է նաև արտադրական որակը, որպեսզի հագուստը կրելիս զգաս, որ այն բարձրորակ է։ Կարելու ընթացքում եղել եմ ձևարարի և կարողի կողքին»,– ընդգծեց նա։

Շարունակությունը՝ այստեղ.