Ադրբեջանում ծայրահեղականները պատրաստվում էին ահաբեկչություններ իրականացնել համալսարանում և Նավթային ակադեմիայում. ընթանում է այդ գործով դատը
International newsԱդրբեջանում ծայրահեղականները պատրաստվում էին ահաբեկչություններ իրականացնել Բաքվի պետական համալսարանի, Իսլամական համալսարանի և Նավթային ակադեմիայի տարածքում, հայտնում է minval.az-ը:
Խմբի անդամները պատրաստվում էին հարձակում գործել գինու խանութների, գրավատների վրա:
Մեղադրական ակտի համաձայն՝ «Աբդուլհալիդ» մականունով Ֆարիդ Սադըգովը կապ է պաշտպանել մի շարք անձանց հետ՝ Ադրբեջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գաղափարները տարածելու համար:
Այսօր Բաքվի ծանր հանցագործությունների հարցերով դատարանում կայացած նիստի ժամանակ դատախազը պահանջել է Սադըգովին դատապարտել 12 տարվա ազատազրկման:
Պետական անվտանգության ծառայության հատուկ գործողության ժամանակ խմբավորման անդամները սպանվել են, Սադըգովը՝ ձերբակալվել: