Սաուդյան Արաբիայում սոցցանցերով այլախոհության տարածման համար 22 մարդ է ձերբակալվել
International newsՍաուդյան Արաբիայում սոցցանցերի միջոցով այլախոհության տարածման համար քսանից ավել մարդ է ձերբակալվել, այդ թվում Քաթարի քաղաքացի, հաղորդում է Ռոյթերզ գործակալությունը:
Լրատվամիջոցը, հղվելով երկրի պետական անվտանգության աղբյուրներին, տեղեկացնում է, որ սոցիալական ցանցերում հասարակական կարգի խախտման կոչով տեսանյութերից հետո 22 մարդ է ձերբակալվել:
Նշվում է, որ Սաուդյան Արաբիայում մինչ այս արդեն հարյուրավոր այլ մարդիկ են բանտ նստել այլախոհության մեղադրանքով: