Աշխարհի ամենագեր կինը, ով կշռում էր 500 կգ, նիհարել է 330 կգ-ով (լուսանկար)
LifestyleԵգիպտոսի բնակչուհի Էման Ահմեդ Աբ Էլ Աթին վերջին ժամանակահատվածում համարվում էր աշխարհի ամենածանրաքաշ կինը: Նա մոտ 500 կգ քաշ ուներ: Timesofindia.indiatimes կայքը հայտնել է, որ վերջերս կինը հնդկական Մումբայ քաղաքում անցկացվող բուժման ժամանակ նիհարել է մոտ 330 կգ: Այժմ նրա քաշը 171 կգ է:
Բուժհաստատությունը տեղեկացրել է, որ Էմանը արդեն երկու շաբաթից կարող է վերադառնալ Եգիպտոս:
Ավելի վաղ, 500 կիլոգրամ կշռող կինը ծանր վիճակով տեղափոխվել էր Հնդկաստան` պայքարելու կյանքի համար: Որից հետո նա երեք շաբաթում նիհարել է 100 կգ` նախապատրաստվելով քաշը նվազեցնող վիրահատությանը:
Դրանից հետո հնդիկ վիրաբույժները փոքրացրել են Էման Ահմեդ Աբ Էլ Աթիի ստամոքսը` 85 տոկոսով կրճատելով դրա ծավալը, ինչի արդյունքում էլ հաջողվեց նիհարել 330 կգ:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Orer.am-ը.