Ուրուգվայը, Արգենտինան և Պարագվայն ուզում են միասնական հայտով հյուրընկալել 2030թ. Մունդիալը
International newsՖուտբոլի 2030 թվականի առաջնությունը հյուրընկալելու համատեղ հայտ կներկայացնեն Ուրուգվայի, Արգենտինայի և Պարագվայի ֆեդերացիաները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երեք երկրների նախագահները այս մասին հայտարարել են ընդհանուր հանդիպման ժամանակ:
2030 թվականին կլրանա աշխարհի առաջնության 100-ը: Աշխարհի առաջին առաջնությունը 1930 թվականին անցկացվել է Ուրուգվայում:
Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնությունը կանցկացվի Ռուսաստանում, իսկ 2022 Մունդիալը կհյուրընկալի Քաթարը: