Մաքրություն անել, թե՞ ոչ։ Ինչպիսի՞ն են այս հարցում կենդանակերպի նշանները
LifestyleԽոյեր։ Նրանք ամբողջ բնակարանը կմաքրեն, սակայն մեկ ժամ հետո նրանց էներգիան սպառվում է և կյանքում այլ նպատակներ են հայտնվում և աղբը կմնա սենյակում և նա անգամ չի փորձի դա վերցնել։
Ցուլ։ Ամենաշատը, որ կանի դա աղբը հավաքելն է, մնացածը թող մնան ինչպես որ կա, դա նրանց չի էլ անհանգստացնի։
Երկվորյակներ։ Նրանք կփորձեն հասկանել, ով է մեղավոր բնակարանի ոչ մաքուր պահելու համար, սակայն մի քանի վայրկյան հետո չեն էլ հիշի, որ սենյակը մաքուր չէր։
Խեցգետին։ Խեցգետինն ամեն ինչ կանի, որ տանը մաքրություն պահպանի ու բնակարանի յուրաքանչյուր անկյունում կմաքրի ամեն ինչ։
Առյուծ։ Եթե իմանա, որ տանը հյուր է գալու բնակարանը կմաքրի, հակառակ դեպքում ոչ մի բան չի անի։
Կույս։ Ամեն ինչ մաքուր է և տեղում դասավորված։
Կշեռք։ Մաքրությունը համապատասխանում է նրանց փիլիսոփայությանը։
Կարիճ։ Կփորձի գտնել բնակարանը ոչ մաքուր պահողին, կքննադատի մեղավորին և նրան կդատապարտի տունը հավաքելու մեջ։
Աղեղնավոր։ Եթե որևէ մեկը չասի, որ պետք է բնակարանը մաքրել, նա դա երբեք չի անի։ Սակայն եթե սկսի մաքրել, ապա ընդհանուր մաքրությամբ կզբաղվի, չնայած որ սրտի խորքում տանել չի կարողանում գործ անելը։
Այծեղջյուր։ Կաշխատի այնպես անել, որ սենյակում փոշի անգամ չլինի։
Ջրհոս։ Չի տեսնի աղբը, սակայն փոշին անպայման կնկատի։ Ձկներ։ Ժպիտով ավելը կհանձնեն իրենց երկրորդ կեսին։
Թարգմանությունը՝ Boomnews.am