Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ կյանքից հեռացել է դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը՝ Կարգին Հասոն։ ԱՄՆ-ում բնակվող դերասանուհու մահվան պատճառը քաղցկեղն էր։
Հասմիկի մահվան լուրը գուժել էր նրա ամուսինը՝ Ներսես Աբրահամյանը, դերասանուհու ֆեյսբուքյան էջում գրելով. «Ես միշտ սիրելու եմ քեզ, կյանքս: Մենք մյուս կյանքում էլ ենք իրար հետ լինելու»։
Այսօր Ներսեսն իր էջում Հասմիկի հետ լուսանկար է հրապարակել եւ գրել.
«Հասիկ, ես քեզ խոսք տվեցի, որ իմ գրկից բաց չեմ թողնի։ Կներես ինձ»։