Ջիմի Քարթերն առաջարկել է պատվիրակություն ուղարկել Փենյան՝ բանակցելու
International newsԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմի Քարթերն այն կարծիքին Է, որ ԱՄՆ-ի հաջորդ քայլը պետք Է դառնա խաղաղ բանակցություններ վարելու համար ԿԺԴՀ պատվիրակություն ուղարկելու վերաբերյալ առաջարկությունը:
Ինչպես Քարթերը գրել Է Washington Post թերթի սյունակում, «աշխարհի խաղաղության համար ամենալուրջ սպառնալիքը «նոր Կորեական պատերազմի սպառնալիքն Է, եւ «կարեւորագույն խնդիրն այն Է, որ Փենյանն ու Վաշինգտոնը աճող լարվածությունը թուլացնելու եւ հաշտության մասին երկարաժամկետ պայմանագրի հասնելու միջոց գտնեն»:
ԱՄՆ-ի 39-րդ նախագահը գրում Է, որ «այն, ինչ միշտ ցանկացել են ԿԺԴՀ-ի իշխանությունները, ուղղակի բանակցություններն են ԱՄՆ-ի հետ, որոնք կհանգեցնեին կայուն խաղաղության մասին պայմանագրի կնքման»: «Մինչ օրս տնտեսական պատժամիջոցները ԿԺԴՀ-ին հետ չԷին պահում այն բանից, որ նա զարգացնի տպավորիչ, հավատարիմ զինուժեր, ստեղծի մեծ հեռահարության միջուկային հրթիռներ… շանսեր չկան, որ ԿԺԴՀ-ն կհամաձայնի միջուկային զենքից ամբողջովին հրաժարվելուն, քանի որ իշխանությունները տեսան՝ ինչ տեղի ունեցավ Լիբիայում»,-գրում Է Քարթերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: