Նռան դիետա. 3-4 կգ` 5 օրում
LifestyleՆուռը, բացի համեղ միրգ լինելուց, նաև անփոխարինելի է նրանց համար, ովքեր ուզում են նիհարել: Նուռը հարուստ է կիտրոնաթթվով, հատկապես վիտամին C-ով:
Նռան օգտակարությունը.
Նռան կալորիականությունը 52 կկալ է 100 գ համար: Նռան հյութը օգտակար է նաև մաշկի համար: Եթե չեք սիրում նուռ կամ օրգանիզմը այն լավ չի ընդունում, ապա այս դիետան Ձեզ համար չէ:
ORER.news-ը ներկայացնում է նռան դիետա, որը շատ արդյունավետ է:
Նախաճաշ. միջին չափի նուռ կամ մեկ բաժակ նռան հյութ:
Ճաշ. Եփած հավի միս, 1 բաժակ նռան հյութ:
Ընթրիք. 1-2 նուռ, կես տուփ կաթնաշոռ
Ինչպես երևում է, սա մոնոդիետա չէ: Դրանում է այս դիետայի մեծ արդյունավետության գրավականը: Դիետայի տևողությունը 5 օր է: Այս ընթացքում Դուք կկորցնեք 3-4 կգ:
Դիետայի ընթացքում չմոռանաք վիտամինային համալիրներ օգտագործել և ինչքան հնարավոր է շատ ջուր խմել: