Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հայտնի պարուհի VARDA-ն Հայաստան էր եկել մի քանի նախագծերի մասնակցելու նպատակով, որոնցից մեկն էլ «Ֆուլ Հաուս» հեռուստասերիալում նկարահանվելն էր։ Երեկ եթեր է հեռարձակվել պարուհու մասնակցությամբ սերիան, որի մասին VARDA-ն գրառում է կատարել իր միկրոբլոգում։
«Շատ կարեւոր է, որ կարողանաս ինքդ քեզ վրա ծիծաղել։ Շնորհակալ եմ Full House հեռուստասերիալի եւ Armenia-TV-ի անձնակազմին՝ նման հնարավորություն ընձեռելու համար։ Ես իհարկե, հայոց այբուբենը գիտեմ, կարող եմ հայերեն կարդալ, բայց դեռ առաջին դասարանցու նման։ Նկարահանումներից առաջ ինձ հայերեն սցենար էին տվել, որը թարգմանելու կարիք եղավ։ Մի խոսքով, ամեն ինչ շատ ուրախ էր»,-գրել է VARDA-ն։