Թրամփն Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրի շուրջ որոշում է կայացրել. Սպիտակ տուն
International newsԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրի շուրջ որոշում է կայացրել և շուտով այն կհայտարարի, հաղորդել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:
Ավելի վաղ Washington Post-ը հաղորդել էր, որ Թրամփը պատրաստվում է վիճարկել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը, քանի որ, ըստ նախագահի, այն չի համապատասխանում ԱՄՆ ազգային շահերին, հետևաբար այդ հարցը պետք է Կոնգրես կուղարկի:
Լրատվամիջոցը նշել է, որ նախագահի որոշումը կլինի առաջին քայլն այն գործընթացում, որը կարող է ի վերջո հասցնել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի չեղարկմանը: