Լավրովը ենթադրություններ Է համարել Իրանի հետ գործարքից ԱՄՆ-ի հնարավոր հրաժարման վերաբերյալ հաղորդումները
International newsՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը սոսկ խոսակցություններ եւ ենթադրություններ Է համարել Իրանի հետ միջուկային գործարքից ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հրաժարվելու մտադրության վերաբերյալ հաղորդումները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին! :
«Ես չես սիրում մեկնաբանել ասեկոսեները, ԶԼՄ-ների կարծիքն ինձ համար շատ հարգելի կարծիք Է, բայց դա, այնուամենայնիվ, դեռեւս ենթադրություն Է»,-ասել Է Լավրովը՝ մեկնաբանելով ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդումները: Հոկտեմբերի 5-ին Washington Post թերթը հայտնել Է, որ նախագահ Թրամփը հաջորդ շաբաթ մտադիր Է հայտարարել Իրանի հետ միջուկային գործարքի լուծարման մասին:
Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ի գիշերը պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ընդունմամբ:
2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել Է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն Է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում Է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: