Թրամփը շառլատան է, որն օգտագործել է ամերիկացիների թույլ կողմերը, որ զբաղեցնի նախագահի պաշտոնը. Բայդեն
International newsԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը շառլատան է, որն օգտագործել է Ամերիկայի ժողովրդի թույլ կողմերը, որպեսզի զբաղեցնի նախագահի պաշտոնը, հայտարարել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը:
Բայդենը քննադատել է ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի ժամանակ Թրամփի ելույթը, որի ընթացքում նախագահը սպառնացել է ոչնչացնել Հյուսիսային Կորեայի 25 միլիոնանոց բնակչությունը:
<<Նման հռետորաբանությունը հիշեցնում է Առաջին եւ Երկրոդ համաշխարհային պատերազմներից առաջ հնչող ելույթները>>,- ասել է Բայդենը լրագրողներին:
Նա նաեւ քննադատել է Իրանի համաձայնագրի վերաբերյալ Թրամփի դիրքորոշումը, նշելով, որ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը մեկուսացնում է ոչ թե Իրանին, այլ ԱՄՆ-ին, ինչի դեպքում ողջ աշխարհը կարող է կասկածի տակ դնել ԱՄՆ դերն ու կշիռը: