Երբ սիրահար զույգերը չափազանց ռոմատիկ են լինում …
LifestyleԳրեթե յուրաքանչյուրն էլ ցանկանում է, որ իր կողակիցը ռոմանտիկ լինի և կյանքում ռոմանտիկ պահեր շատ լինեն:
Այս նպատակով էլ մասնագետները փորձել են պարզել, թե զույգերի համատեղ կյանքի ընթացքում հատկապես ո՞ր զբաղմունքն է համարվում ամենառոմանտիկը: Բրիտանացի սոցիոլոգները հարցում են անցկացրել, որ արդյունքները ցույց են տվել, որ ամենառոմանտիկ զբաղմունքը սիրահարների համար լուսաբացը դիմավորելն է: Այս նույն կարծիքն են հայտնել հարցվածների ուղիղ50 տոկոսը:
Մյուսներից 34 տոկոսի համար ռոմանտիկ զբաղմունք է համարվում ընթրիքը` մոմերի լույսի ներքո, հատկապես, եթե այն զուգակցվում է ֆիզիկական մերձեցմամբ: Հարցմանը մասնակցած 8 տոկոսի համար ռոմանտիկ է համարվում սիրելիի հետ լոգանք ընդունելը:
Հոգեբանները այս արդյունքները բացատրել են նրանով, որ գեղեցիկ լուսաբացը զույգերին հնարավորություն է տալիս հանգստություն և երջանկություն զգալ:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Orer.am-ը.