Երբ սկսում եք վիճել սիրելիի հետ…
LifestyleԸստ հոգեբանների`վիճաբանության ժամանակ է ծնվում ճշմարտությունը: Սակայն հարաբերություններում առաջընթաց կլինի, եթե կողմերը կարողանան ճիշտ եւ փոխադարձ ըմբռնումով մոտենալ խնդրին:
Հատկապես սիրային հարաբերություններում վիճաբանությունները կրում են հաճախակի բնույթ: Երբ զգում եք՝ վիճաբանությունը կորցրել է իմաստը եւ տեղափոխվում էմոցիոնալ դաշտ, կանգ առեք: Եթե վիճաբանությունը Դուք եք սկսել եւ ցանկանում եք վերջ տալ, ապա փորձեք մտնել երեխայի դերի մեջ՝ դրսևորելով երեխայական պահվածք: Աղջկա վրա, ով կունենա այդպիսի պահվածք, դժվար է զայրանալ:
Եթե վեճը նա է սկսել, հանդես եկեք խաղաղարարի դերում , նրան առաջարկեք պահպանել հանգստություն, նստել եւ քաղաքակիրթ կերպով քննարկել ամեն բան: Չտրվեք նրա էմոցիաներին եւ չլարվեք: Երբ զգում եք՝ տղամարդը դուրս է եկել հունից եւ Ձեզ վիրավորում է, նրան միայնակ թողեք. հավատացեք՝ տղամարդիկ այդպես ավելի շուտ են իրենց վերագտնում, քան ինչ-որ մեկի ընկերակցությամբ:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Orer.am-ը.