Սովորություններ, որոնք վատագույնն են, ինչ մենք կարող ենք անել մեր մաշկի հետ
LifestyleՄաշկի որակը լավացնելու համար պարտադիր չէ ամեն անգամ վազել կոսմետոլոգների մոտ և ժամեր անցկացնել դիմակը դեմքին: Փոխարենը բավական է միայն ապահովել մաշկի ճիշտ խնամքն ամեն օր և ձերբազատվել վնասակար սովորություններից, որոնք մենք կրկնում ենք առօրյայում՝ առանց գիտակցելու դրանց հետևանքները:
AdMe.ru-ն առանձնացրել է մաշկի խնամքի հարցում մի քանի կոպիտ սխալ, որոնք երևի թե ամենավատ բանն են, ինչ մենք կարող ենք անել մեր մաշկի հետ.
Քաղցրի չարաշահումը
Քաղցրակերները պետք է հիշեն, որ ավելորդ շաքարը քայքայում է կոլագենը, ինչն էլ հանգեցնում է մաշկի ձգության կորստին ու նպաստում կնճիռների առաջացմանը: Սակայն մի շտապեք տխրել, քանի որ շաքարը մեր օրերում ունի մի շարք փոխարինիչներ, որոնք այդքան էլ վնասակար չեն:
Սովորական օճառով լվացվելը 
Սովորական օճառով լվացվելիս կարող եք ունենալ մաշկի չորության զգացողություն: Դրա փոխարեն աշխատեք կիրառել դեմքի լվացման համար հատուկ նախատեսված փրփուրներ, տոնիկներ և այլ նյութեր: Մաշկի ճիշտ լվացման դեպքում դուք չպետք է ունենաք յուղոտության ու ավելորդ ձգվածության զգացողություն:
Հաճախ լվացվելը
Հատկապես ամռան ամիսներին հաճախ ենք ցանկանում որքան հնարավոր է հաճախ թարմացնել դեմքը ջրով, սակայն դա ավելի շուտ վնասում է մեր մաշկը: Իրականում օրական 2-3 անգամից ավելի լվացվելը կարող է գրգռել մաշկը, իսկ պաշտպանական ռեֆլեքսի արդյունքում ճարպագեղձերը կսկսեն ավելի արագ ճարպեր արտադրել, ինչը կհանգեցնի անցանկալի ցանի:
Սրբիչով սրբվելը
Սրբիչների դեպքում առաջանում է միանգամից երկու վտանգ. նախ դրանց ոչ հաճախակի փոփոխման դեպքում կա բակտերիաների բազմացման լուրջ վտանգ, ինչը կհանգեցնի մաշկի բորբոքման: Բացի այդ՝ սրբիչով սրբվելը վնասում է մաշկը:
Թույլ չտալ մաշկին հանգստանալ շպարից 
Ինչ վերաբերվում է շպարին, այստեղ ամեն բան լավ է չափի մեջ: Կարևորը խուսափել կոպիտ տոնային քսուքներից, որոնք լցնում են ծակոտիները, ինչպես նաև միանգամից մաքրել շպարը տուն հասնելուն պես: Բացի այդ՝ փորձեք հնարավորություն ընձեռել մաշկին շաբաթական գոնե երկու օր շպարից հանգստանալու համար:
Ոչ բավարար քունը
Քնի պակասն առաջացնում է սթրես, որն էլ բարձրացնում է կորտիզոլի մակարդակը: Այս հորմոնն ազդում է ճարպագեղձերի ֆունկցիայի վրա: Իսկ ահա քնի ընթացքում այդ հորմոնի մակարդակը նվազում է, ինչն էլ թույլ է տալիս մաշկին վերականգնվել: Այնպես որ, քունը գեղեցկության լավագույն միջոցն է:
Աղբյուրը՝ Tert.am